Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Ինչ կապ կա ուտելիքի և մարդու խառնվածքի միջև. 1in.am

Ինչ կապ կա ուտելիքի և մարդու խառնվածքի միջև. 1in.am

Ամերիկյան հետազոտողները 18000 մարդու մասնակցությամբ հետազոտություն են կատարել, որի նպատակն է եղել պարզել մարդու խառնվածքի և ուտելիքի նկատմամբ նրա հակումների միջև կապը: Այս մասին հայտնում է newsyou.info-ն:

Հակում աղի ուտելիքի նկատմամբ
Հետազոտության հեղինակների կարծիքով՝ այդպիսի ուտելիքի նկատմամբ հակում ունեցող մարդը գործում է հանգամանքների բերումով և համարում է, որ իր ճակատագիրը որոշում է ոչ թե ինքը, այլ հանգամանքները:

Հակում շոկոլադի նկատմամբ
Այդ հակումը առաջանում է սերատոնինի՝ հաճույքի հորմոնի պակասից: Դառը շոկոլադ սովորաբար գերադասում են այն մարդիկ, ովքեր միշտ ուշադրության կենտրոնում են, իսկ կաթնայինը գերադասողները հակված են միայնության:

Հակում կծու ուտելիքի նկատմամբ
Դա ոչ միայն արյան բարձր ճնշման նշան է, այլ նաև ցույց է տալիս, որ մարդը սիրում է կարգուկանոն:

Հակում կոնֆետների նկատմամբ
Հատուկ է կենսասեր մարդկանց, ովքեր ընդգծում են իրենց եզակիությունը և չեն զղջում արածի համար:

Հակում միաժամանակ և աղի, և քաղցր ուտելիքի նկատմամբ
Դա տաղանդավոր լինելու և ստեղծագործական խառնվածքի նշան է: Որպես կանոն, այդ մարդիկ միայնակ են, զուսպ և փակ:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ